Տեսախցիկը արձանագրել է Մաշտոցի պողոտայում Toyota Camry-ի ավտովթարի պահը․ shamshyan.com

Ներքին 2 տարի առաջ - 23:41 27-06-2022
Հունիսի 26-ին ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:15-ի սահմաններում Երևանի բնակիչ, 27-ամյա Հարություն Հովհաննիսյանը իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտայում բախվել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mazda մակնիշի ավտոմեքենային, որն էլ առաջ ընթանալով, բախվել էր կայանված Honda մակնիշի ավտոմեքենային:

Վթարի հետևանքով վարորդ Հ. Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վթարի պահի տեսանյութը՝ ստորև․