Եվրոպական երեք քաղաքների քաղաքապետերին զանգահարել է «կեղծ Կլիչկոն»
copy image url

Եվրոպական երեք քաղաքների քաղաքապետերին զանգահարել է «կեղծ Կլիչկոն»

Արտաքին 2 տարի առաջ - 15:55 26-06-2022
Առնվազն երեք եվրոպական քաղաքների քաղաքապետեր, ըստ ամենայնի, հեռախոսային խարդախի զոհ են դարձել, որը որպես Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկո է ներկայացել։

Հունիսի 24-ին գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում Կլիչկոն ասել է, որ Եվրոպայում մի քանի քաղաքապետեր կապի մեջ են մտել Կիևի վարչակազմի կեղծ ղեկավարի հետ, որն «անհեթեթ բաներ» է ասել։ «Սա հանցավոր գործունեություն է։ Հրատապ պետք է հետաքննել, թե ով է կանգնած այս ամենի հետևում»,- Bild-ին տված հարցազրույցում ընդգծել է Վիտալի Կլիչկոն։

Հաղորդվում է, որ խարդախը զանգահարել է Բեռլինի, Մադրիդի և Վիեննայի քաղաքապետերին։ Գերմանիայում արդեն հետաքննություն է ընթանում, հաղորդում են DPA-ն և Associated Press-ը։

Հունիսի 24-ին Բեռլինի քաղաքապետ Ֆրանցիսկա Գիֆայը պատասխանել է որպես Վիտալի Կլիչկո ներկայացող տղամարդու զանգին, սակայն որոշ ժամանակ անց ընդհատել է խոսակցությունը՝ կասկածելով, որ ինչ-որ բան այն չէ։ Գիֆայի մամուլի քարտուղարն ասել է, որ խոսակցության սկիզբը «բացարձակապես ոչնչով աչքի ընկնող չի եղել» մինչև մեկնաբանությունները, որոնք քաղաքապետին տարակուսանքի մեջ են գցել: Մասնավորապես, տարօրինակ է թվացել զրուցակցի՝ ուկրաինացիների մասին խոսելու խնդրանքը, որոնք «փորձում են խաբեությամբ սոցիալական վճարներ ստանալ Բեռլինում»։ Էլ ավելի մեծ կասկածներ են առաջացրել Գիֆայի զրուցակցի ԼԳԲՏ համայնքի իրավունքների մասին մեկնաբանությունները։ «Նա հարցրեց, թե արդյոք մենք կարող ենք որպես խորհրդատու աջակցել Կիևում Christopher Street Day (ամենամյա գեյ-շքերթներ Գերմանիայում և Շվեյցարիայում) կազմակերպելու հարցում: Սա առավել քան տարօրինակ էր ընթացող պատերազմի ֆոնին»,- նշել է մամուլի քարտուղարը։

Deutsche Welle-ն Ֆրանցիսկա Գիֆայի և խարդախի զրույցի մասին գրում է, որ դա տեղի է ունեցել տեսակապի միջոցով։ Բեռլինի Սենատի գրասենյակը կարծում է, որ քաղաքապետը թվային մանիպուլյացիայի զոհ է դարձել։ Նրա մամուլի քարտուղար Լիզա Ֆրերիքսը ենթադրել է, որ Բեռլինի իշխանությունները բախվել են դիվանագիական ֆեյքի՝ խիստ իրատեսական թվային կեղծիքի հետ: «Ոչնչից չէր երևում, որ դա իրական անձ չէ: Մեր դիմաց նստած էր ինչ-որ մեկը, որը շարժուձևով և տեսքով նման էր Կլիչկոյին»,- ասել է Ֆրերիքսը:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում