Արցախցի շրջանավարտները կորցրած գյուղերի և քաղաքների անուններով ժապավեններ են կրել
copy image url

Արցախցի շրջանավարտները կորցրած գյուղերի և քաղաքների անուններով ժապավեններ են կրել

Ներքին 3 տարի առաջ - 14:22 13-06-2021

Արցախցի շրջանավարտները «Վերջին զանգի» արարողությանը կրել են իրենց կորցրած գյուղի կամ քաղաքի անվանումով ժապավեններ։


Քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանը այս մասին գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում և համապատասխան լուսանկարներ հրապարակել։
Լուսանկարներին կից Կաղինյանը գրառում է արել․


«Այս ի՞նչ օրին հասանք, այս ի՞նչ օրհասական վիճակում ենք ԱՀ շրջանավարտներից յուրաքանչյուրը կրում է իր կորսյալ գյուղի ու քաղաքի անվանումով ժապավեն։ Սա նվիրեցինք մեր շրջանավարտներին, լացելու վիճակ է, բայց մարդամեկը գոռում է որ երջանիկ եղեք...»։