ԱԺ պատգամավորի 18-ամյա եղբորորդու ողբերգական ավտովթարի փաստով հարուցվել է քրեական գործ
copy image url

ԱԺ պատգամավորի 18-ամյա եղբորորդու ողբերգական ավտովթարի փաստով հարուցվել է քրեական գործ

Ներքին 2 տարի առաջ - 14:24 25-06-2022
Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննիչ Մինասյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ նշված քրգործը հարուցվել է հունիսի 23-ին՝ ժամը 22։40-ի սահմաններում, Մեղրիի մաքսատուն-Երևան Մ2 ավտոճանապարհի 8-րդ կմ-ին տեղի ունեցած ավտովթարի փաստով։

Այդ օրը նշված վայրում Ագարակ քաղաքի բնակիչ՝ 18-ամյա Սեյրան Զաքարյանը իր վարած Toyota Hilux մակնիշի ավտոմեքենայով դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել։

Վթարի հետևանքով Ս. Զաքարյանը տեղում մահացել էր, իսկ ուղևորներ՝ Ագարակ քաղաքի բնակիչներ՝ 19-ամյա Վարդան Վարդանյանն ու 16-ամյա Ռոբերտ Ստեփանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Մեղրու բժշկական կենտրոն։ Կայքի տեղեկություններով՝ մահացածը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանի եղբոր որդին էր։

Ամենից շատ դիտված