Bayraktar-TB2-ներ օգտագործելը Ուկրաինայում գործնականում անօգուտ է. FP
copy image url

Bayraktar-TB2-ներ օգտագործելը Ուկրաինայում գործնականում անօգուտ է. FP

Արտաքին 2 տարի առաջ - 16:19 23-06-2022
Ուկրաինացի զինվորական պաշտոնյաները կարծում են, որ ամերիկյան MQ-1C Grey Eagle անօդաչուներ օգտագործելը վտանգավոր է, իսկ թուրքական Bayraktar-TB2-ները գործնականում անօգուտ են։ Այս մասին հաղորդում է Foreign Policy-ն՝ հղում անելով աղբյուրներին։

Պարբերականի տեղեկատվությամբ՝ ուկրաինացի և ամերիկացի պաշտոնյաները մտահոգված են, որ ռուսական ՀՕՊ-երը կարող են խոցել Gray Eagle-ը։ Օդաչուները կարծում են, որ այս դրոնները չեն կարողանա «վերապրել» մեկ-երկու առաքելությունից ավելի։

«Այդպիսի թանկարժեք անօդաչուների օգտագործումը մեր դեպքում շատ վտանգավոր է հակառակորդի ՀՕՊ-ի պատճառով։ Սա Աֆղանստանը չէ»,- ասել է ուկրաինացի օդաչուներից մեկը։

Պարբերականը նշում է նաև, որ Ուկրաինան սահմանափակել է թուրքական անօդաչուների օգտագործումը։ «Դրանք շատ օգտակար և կարևոր էին առաջին օրերին, կանգնեցնում էին շարասյուները, բայց հիմա, երբ նրանք լավ ՀՕՊ համակարգ են կառուցել, դրանք գրեթե անօգուտ են»,- ասել է օդաչուներից մեկը:

Ամենից շատ դիտված