Թուրքիան Bayraktar-ներ է վաճառում Ալբանիային
copy image url

Թուրքիան Bayraktar-ներ է վաճառում Ալբանիային

Արտաքին 3 տարի առաջ - 19:44 28-06-2021

Ինչպես գրում է Ermenihaber-ը, Ալբանիան Թուրքիայից կգնի 8մլն եվրո արժողությամբ թուրքական «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) և հարվածային ԱԹՍ-ներ կգնի:

Հունիսի 23-ին Ալբանիայի խորհրդարանի կողմից հրապարակված փաստաթղթում նշվում է, որ ԱԹՍ-ների գնումն ուղղված է ազգային անվտանգության ապահովմանը:

Ալբանիայի ներքին գործերի նախարար Բլեդար Չուչին հունիսի սկզբին հանդիպում էր ունեցել «Baykar» ընկերության ղեկավարության հետ, այցելել ԱԹՍ-ների գործարան:

Նշվում է, որ դեռևս 2020թ. Ալբանիան թուրքական պաշտպանական արդյունաբերության ընկերություններից՝ «Ազգային ռազմական տեխնոլոգիաների պաշտպանական համակարգեր ընկերության» կողմից պատրաստված հակադրոնային համակարգ էր գնել՝ դառնալով առաջին գնորդը:

Ամենից շատ դիտված