Վահագն Խաչատուրյանը 20 տարի ո՞ր քուչեքում է քարշ եկել․ Արմինե Ադիբեկյան
copy image url

Վահագն Խաչատուրյանը 20 տարի ո՞ր քուչեքում է քարշ եկել․ Արմինե Ադիբեկյան

Ներքին 2 տարի առաջ - 16:06 22-06-2022
«Մտնելով քաղաքականության մեջ և դառնալով քաղաքական գործիչ՝ դու պատրաստ պետք է լինես, պետք է պատրաստ լինես հայհոյանքներ լսել քո հասցեին»,- «Հայելի» մամուլի ակումբում ասաց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը։

Ադիբեկյանի խոսքով՝ ի տարբերություն այս իշխանությունների՝ նախորդ իշխանությունները իրենց թույլ չեն տվել հայհոյանք ու վիրավորանք հասցնել իրենց քաղաքական կոմպոնենտներին կամ հակադարձողներին։

«Դուք պատկերացնո՞ւմ եք՝ նույն Վահագն Խաչատուրյանը, լինելով Երևանի քաղաքապետ նախկինում, քրֆի նիստերի ժամանակ համ հարցազրույցի ժամանակ հայհոյանք կամ վիրավորանք հնչեցնի մարդկանց, որոնք ասում են, որ քաղաքը լավը չի, քանդեք, նորից հավաքեք։ Նրանք չեն հասկանում, թե ինչ է հարգանքը պաշտոնի նկատմամբ, ինչ է հիերարխիկ համակարգը։ Խաչատուրյանը քուչից եկած մարդ է, մի քանի ամիս եղել է քաղաքապետ, այն էլ՝ խայտառակ վատ քաղաքապետ, ես չգիտեմ քսան տարի որ քուչեքում ա եղել, պարապ-սարապ քաշ է եկել, հիմա էլ հո՛պ․ դառավ երկրի նախագահը։ Ալեն Սիմոնյանը մի կողմից նախաձեռնում է օրինագիծ, որով հայհոյելը քրեորեն պատժելի արարք է, բայց պարզում է, որ հենց իրենց ընտանիքում միջնամատ ցույց տալը նորմալ է։ Նա ուզում է, որ ես իրեն չհայհոյեմ, բայց իր մայրը կարող է ինձ միջնամատ ցույց տալ ու ասի՝ լավ եմ արել։ Թարազույի ա պետք բերել ձեր ցանկությունները»։

Ամենից շատ դիտված