2 հոգու կյանք խլած հրաձգության օրը մի խումբ անձինք ներխուժել են Ապարանի հիվանդանոց, կոտրել մուտքի դուռն ու ապակիները. shamshyan.com
copy image url

2 հոգու կյանք խլած հրաձգության օրը մի խումբ անձինք ներխուժել են Ապարանի հիվանդանոց, կոտրել մուտքի դուռն ու ապակիները. shamshyan.com

Ներքին 2 տարի առաջ - 22:09 21-06-2022
Հունիսի 19-ին, երբ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղից հրազենային վնասվածքներով «Ապարան» բժշկական կենտրոն էին տեղափոխվել բոլոր վիրավորները, որոնցից Հմայակ Միքայելյանը հիվանդանոցում մահացել էր, հիվանդանոց են այցելել մեծ թվով քաղաքացիներ։

Այն պահին, երբ վիրավորներին բուժօգնություն էին ցուցաբերում, այդ անձինք դիտավորյալ վնասել են հիվանդանոցի գույքը, կոտրել են նախասրահի մուտքի դուռը, ապակիները:

Հիվանդանոց են ժամանել Ոստիկանության մեծ թվով ծառայողներ։ Գույքի դիտավորությամբ ոչնչացում հատկանիշներով Ոստիկանության Ապարանի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հիվանդանոց ներխուժած, գույքային վնաս պատճառած անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Ամենից շատ դիտված