«Մենք այսօր եկել ենք ահաբեկչական հանցախմբի որջի դիմաց, որպեսզի մեկ անգամ էլ փաստենք, որ հայ ժողովրդին տեղեկատվական ահաբեկչության ենթարկածները երեկ սրտի և հոգու փառավորմամբ հերթական արձանագրումն արեցին, որ իրենց համար հայ մարդու կյանքը գրոշի արժեք չունի։ Իրենք ֆիզիկական հաշվեհարդար կտեսնեն ցանկացածի հետ, ով դեմ է Հայաստանի թրքացմանը, ով դեմ է թուրք-ադրբեջանական օրակարգի՝ Հայաստանում արմատավորմանը»։
Այս մասին այսօր մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։
«Երեկվա սպանդը, որի ակտիվ մասնակիցներն էին այս հանցախմբի, ահաբեկչական խմբվորման անդամները, ցցուն օրինակն էր նրա, որ իրենք կանգ չեն առնելու»,- ասաց Կրպեյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։