Շարունակվում են ընդդիմության բողոքի ակցիաներն ու հանրահավաքները, այսօր ընդդիմությունը շտապ հավաք է հրավիրել։
Հանրահավաքի ընթացքում
Օragir.news-ը հարց հնչեցրեց, թե Արագածոտնի մարզում տեղի ունեցած դեպքերը համարում են քաղաքական սպանություն, արդյոք սա ընդդիմության կողմից չափազանց ծանր մեղադրանք չէ իշխանության հասցեին, և կա՞ն նման պնդման համար հիմքեր, ինչին Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը պատասխանեց․
«Եթե հիմա ասեք, որ այդ մարդիկ ունեցել են այլախոհություն և զոհ են գնացել ԱԺ իշխանական պատգամավորի և փոխմարզպետի հարզատների կողմից արձակված կրակոցներից և ակնհայտորեն այդ մարդիկ ունեն այլ քաղաքական հայացքներ, դրան ուրիշ ի՞նչ անվանում պետք է տանք, ասենք դժբախտ դե՞պք է տեղի ունեցել։
Փոքր երկրում ապրելու առավելությունն էլ հենց այն է, որ կապ չունի՝ ով ինչ է ասում, ամեն ինչ մեր աչքի առաջ է, և մենք տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում»,- ասաց Ղազարյանը։