Գրիգոր Մինասյանը ներկա է գտնվել դատավորների իրազեկվածության բարձրացմանը միտված հայ-շվեդական համատեղ ծրագրին
copy image url

Գրիգոր Մինասյանը ներկա է գտնվել դատավորների իրազեկվածության բարձրացմանը միտված հայ-շվեդական համատեղ ծրագրին

Ներքին 2 տարի առաջ - 19:07 17-06-2022
Դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության բարձրացման միջոցառումների շրջանակում արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը ներկա է գտնվել Շվեդիայի ազգային դատարանների (SNCA) ադմինիստրացիայի հետ համագործակցության ծրագրի մեկնարկի միջոցառմանը, որին ներկա են եղել Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը և այլ պաշտոնատար անձինք:

Ինչպես հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից, ծրագրի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանի դատավորներին՝ դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու և դատական համակարգի նկատմամբ հանրային վստահությունն ամրապնդելու գործընթացներում: Ծրագիրը ֆինանսավորվելու է Շվեդիայի կառավարության կողմից և բաղկացած է լինելու երկու փուլից, որոնցից յուրաքանչյուրը կտևի մոտ 2 տարի:

Ծրագրի հիմնական ուղղություններն են՝ դատավորների շրջանում էթիկայի, կոռուպցիայի դեմ պայքարի և բարեվարքության վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը, դատավարության կողմերի և այլոց հետ դատավորների հաղորդակցության կարողությունների զարգացումը, ԶԼՄ-ների հետ հաղորդակցության համար դատավորների կարողությունների զարգացումն, ինչպես նաև ԶԼՄ-ների հետ դատավորների հաղորդակցության վերաբերյալ իրավական շրջանակի բարելավումը:

Ըստ աղբյուրի՝ հաշվի առնելով Հայաստանի դատարանների գործունեության մեթոդները բարեփոխելու համակարգային մոտեցման անհրաժեշտությունը` ծրագիրը համագործակցում է երկու պիլոտային դատարանների հետ (Վանաձորի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Էրեբունու նստավայր)՝ ներկայիս իրավիճակի խոր ուսումնասիրության և կոնկրետ ոլորտների զարգացման վերաբերյալ բաց քննարկումների համար:

«Իր ելույթի շրջանակում, արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ ծրագրի հետապնդած նպատակները համընկնում են ՀՀ ԱՆ գործունեության ռազմավարական նպատակներին, որոնք ամրագրված են ինչպես Դատաիրավական, այնպես էլ Հակակոռուպցիոն ռազմավարություններում:

Փոխնախարարը նշել է, որ Շվեդիայի դատարանները վերջին տասնամյակներում անցել են դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության բարձրացմանն ուղղված մի շարք բարեփոխումների շղթայով: Այս բարեփոխումներն իրենց մեջ ներառել են դատավորների կարողությունների զարգացում ԶԼՄ-ների հետ պրոակտիվ հաղորդակցության համար, դատավորների կողմից ընկալելի որոշումների և վճիռների կայացում, կողմերի հետ դատավորների հաղորդակցության բարելավում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Գրիգոր Մինասյանը հույս է հայտնել, որ ծրագիրը հարթակ կհանդիսանա լավագույն փորձի փոխանակման համար և կտա իր շոշափելի արդյունքը:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում