Twitter-ը արգելափակել է Ռոգոզինի օգտահաշիվը՝ Ուկրաինայի վերաբերյալ թվիթի պատճառով
copy image url

Twitter-ը արգելափակել է Ռոգոզինի օգտահաշիվը՝ Ուկրաինայի վերաբերյալ թվիթի պատճառով

Արտաքին 2 տարի առաջ - 14:43 16-06-2022
Twitter-ի ադմինիստրատորները սահմանափակել են «Ռոսկոսմոսի» ղեկավար Դմիտրի Ռոգոզինի օգտահաշվի հնարավորությունները։ Համապատասխան ծանուցման սքրինշոթը նա անձամբ է հրապարակել Telegram-ալիքում։

Արգելափակման պատճառ է դարձել թվիթը, որում Ռոգոզինը «ռուս ժողովրդի համար էկզիստենցիալ սպառնալիք» է համարում «այն, ինչ հայտնվել է Ուկրաինայի տեղում», և կոչ է անում «ընդմիշտ վերջ տալ դրան»։

Մոդերատորները համարել են, որ «Ռոսկոսմոսի» ղեկավարի թվիթը խախտում է Twitter-ի կանոնները, որոնք արգելում են ատելության, սպառնալիքի և ռասայական հողի վրա՝ ազգային և էթնիկական նշաններով, մարդկանց վիրավորանքների բորբոքումը։

Ինքը՝ Ռոգոզինը, հայտարարել է, որ չի հեռացնելու թվիթը, քանի որ այն համարում է «բացարձակ ճշմարիտ»։ «Ցավոք, Twitter-ը դարձել է աղբահոր, ծայրահեղականների համար հարթակ և հակառուսական քարոզչության խոսափող»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված