Իռլանդիայի արտաքին քաղաքականության և պաշտպանության նախարարությունների ղեկավար Սայմոն Քովնին Թվիթերում հայտարարություն է տարածել ՌԴ դեսպան Յուրի Ֆիլատովին երկրի ԱԳՆ կանչելու մասին։
«Արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ռուսաստանի դեսպանին՝ տեղեկացնելու, որ դեսպանատան չորս բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել են լքել երկիրը։ Դա պայմանավորված է նրանով, որ նրանց գործունեությունը չի համապատասխանում դիվանագիտական վարքագծի միջազգային չափանիշներին։ Այդ միջոցները ձեռնարկվում են 1961 թ. դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի 9-րդ հոդվածի համաձայն»,- ասել է նա։
Արտաքին գործերի և առևտրի նախարարն ընդգծել է, որ երկու երկրների միջև դիվանագիտական շփումները չպետք է ընդհատվեն՝ չնայած Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի Դաշնության գործողությունների դատապարտմանը։