Մեր գնահատմամբ՝ դաշտը որոշ չափով կարգավորվեց. Ջուլհակյանը՝ ծանր վիրավորանքի հոդվածը ՔՕ-ից հանելու մասին

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:34 16-06-2022
ԱԺ ճեպազրույցի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Ծովինար Վարդանյանը պատասխանում են լրագրողների հարցերին։

Լրագրողի հարցին, թե նոր քրեական օրենսգրքով կապաքրեականացվի՞ ծանր վիրավորանքը, պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը պատասխանեց.

«Երբ այդ օրենքը ընդունեցինք անցյալ տարվա հուլիս ամսին, հիմնական նպատակն այն էր, որ քրեականացնեինք ծանր վիրավորանքը, կանխարգելիչ ֆունկցիա կատարելն է։ Մասնավորապես հետպատերազմական շրջանում քաոսային իրավիճակ էր ստեղծվել հրապարակային հայհոյախոսության հետ կապված և նույնիսկ ներքաղաքական պայքարի մեթոդ էր դարձել։ Նախագծի քննարկման և ընդունման ժամանակ մենք նշել ենք, որ սա ժամանակավոր միջոց է, որը կանխիչ բնույթ պետք է ունենա։ Մեր գնահատմամբ՝ դաշտը որոշ չափով կարգավորվեց, և այսուհետ մենք կփորձենք, ինչպես և նախկինում, քաղաքացիական կարգավորումների միջոցով վիրավորանքի հետ առնչվել և տեսնենք, թե ինչ է լինում»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում