Մենք կարճ ժամանակում հավաքվեցինք, որից ոստիկնությունն էլ անակնկալի եկավ․ Վարդևանյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 16:33 15-06-2022

Շարունակվում են ընդդիմության բողոքի ակցիաները և հանրահավաքները։
Այս անգամ ընդդիմությունը հավաք է կազամակերպել Վարդանյանների այգում։ Ապա ակցիայի մասնակից քաղաքացիները քայլերթով շարժվեցին դեպի դատախազության շենք, որտեղից վերադարձան Ազատության հրապարակ։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը Ազատություն հրապարակում կրկին հանդես եկավ ելույթով․

«Դուք տեսաք, որ մենք մի քանի ժամում... ես կարծես թե 11:30-12-ի մոտակայքում փորձեցի իրազեկել մեր հայրենակիցներին, որ ինքնաբուխ հավաք իրականացնենք, որի հիմնական շարժառիթը այն էր, որ կարծրատիպը, թե իբրև վրանների հավաքը կամ վրաններով գործողության ավարտը իրենից որևէ կերպ չի ենթադրելու մեր շարժման ինչ-որ կերպ կասեցնելու իրավիճակ։

Մենք շատ կարճ ժամանակում հավաքվեցինք, կարծես թե ոստիկանությունը անակնկալի եկավ, որովհետև իրենց նյարդային վիճակը հուշում էր, որ իրենք էլ էին մեր որոշ հայրենակիցների նման մտածում, որ վրաններ հանելը իրենից ներկայացնելու է մեր գործողություններ պասիվություն։ Նման բան չկա և չի լինելու»,- ասաց Վարդևանյանը։




Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված