Ուկրաինային ավելի շատ ծանր սպառազինություն է պետք․ Սթոլթենբերգ
copy image url

Ուկրաինային ավելի շատ ծանր սպառազինություն է պետք․ Սթոլթենբերգ

Արտաքին 2 տարի առաջ - 12:07 15-06-2022
Արևելյան Ուկրաինայում ռուսական բանակի առաջխաղացումը դանդաղեցնելու համար արևմտյան երկրները պետք է որքան հնարավոր է արագ ուժեղացնեն Ուկրաինային ծանր սպառազինության մատակարարումը։ Նման հայտարարություն է արել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Հաագայում կայացած մամուլի ասուլիսում, որտեղ հանդիպել է Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ յոթ երկրների ղեկավարների հետ։

«Այո, Ուկրաինային ավելի շատ ծանր սպառազինություն է պետք»,- հաստատել է Սթոլթենբերգը՝ հավելելով, որ ուկրաինական զորքերը լիովին կախված են այդ մատակարարումներից։

ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրներն արդեն ընդլայնում են ծանր սպառազինության մատակարարումները Կիև, իսկ չորեքշաբթի նրանց առաջնորդները կհանդիպեն Բրյուսելում՝ ի թիվս այլ հարցերի քննարկելու Ուկրաինային աջակցության միջոցները: