Փաստաթուղթը միտված է անօրինական միգրացիայի դեմ պայքարին. Արմեն Ղազարյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:57 14-06-2022
ԱԺ ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի հերթական նիստի ընթացքում քննարկվում է Կառավարության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Լեհաստանի Հանրապետության Կառավարության միջեւ «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» 2013 թվականի ապրիլի 19-ին Բրյուսելում կնքված համաձայնագրի կիրարկման արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն ասաց, որ փաստաթուղթը միտված է բարելավելու սահմանային անցման կետերի, անհրաժեշտ ներկայացվող փաստաթղթերի, հետընդունման տարանցման փաստաթղթերի վերաբերյալ սխալմամբ կատարված հետընդունման, ուղեկցման, դիվանագիտական առաքելությունների բարելավմանը։

«Հարկ է նշել, որ Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության գործընթացի մեկնարկում, ի թիվս այլ առանցքային հարցերի, ԵՄ կողմից կարեւորվում է Հայաստանի Հանրապետության կողմից պատրաստակամությունը՝ ԵՄ երկրներում անկանոն կարգավիճակում գտնվող իր քաղաքացիների վերադարձի աջակցության հարցում: Այդ նպատակով ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում վերադարձի, այդ թվում՝ հետընդունման (ռեադմիսիայի) համաձայնագրերի կիրարկման գործընթացը հաջող իրականացնելու ուղղությամբ»։

Հիշեցնենք, որ նախագիծը Աժ «Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի» նիստում քննարկվել և հանձնաժողովի անդամների կողմից միաձայն հավանության է արժանացել։

Մանրամասն՝ տեսանյութում։




Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում