72․8 մլրդ դրամ արտաքին պարտքի գծով տոկոսավճարներ 2021թ․-ին. ֆինանսների նախարարը ներկայացնում է տարեկան հաշվետվություն

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:12 13-06-2022
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է 2021 թվականի պետական բյուջեի տարեկան հաշվետվությունը, որի հիմնական զեկուցողն է ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

Հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը նկատեց, որ փոխարժեքի փոփոխության հետևանքով մեր արտաքին պարտքում մեզ համար դրական զարգացումներ են արձանագրվում։ Հարցին, թե ինչքան էինք 2021 թվականի համար պլանավորել տոկոսավճար և մայր գումար վճարել դրամային արտահայտությամբ, և եթե այսպես պահպանվի միտումները, ի՞նչ փոփոխություններ են լինելու, Խաչատրյանը պատասխանեց. «Դժվար է գնահատել, թե մինչև տարեվերջ ինչպիսին կլինի փոխարժեքը, այնուամենայնիվ, հույս ունենք՝ ի շահ մեր արտահանողների, նաև ծառայություններ արտահանող ընկերությունների համար։ Մենք այժմ հասնակում ենք, որ մեր արտահանողների համար շատ բարդ իրավիճակ է ստեղծվել։ Սա հետևանքն է այն օբյեկտիվ փոփոխությունների, որոնք տեղի են ունենում։ Իհարկե, վերջին ամիսներին ավելացած ծառայությունների, կազմակերպությունների գործունեության փոփոխություններ են տեղի ունեցել, մոտավորապես 72,8 մլրդ դրամ 2021 թվականի արտաքին պարտքի գծով տոկոսավճարներն էին»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված