Մենք մինչև այժմ չենք կարողացել ձևակերպել մեր ժողովրդավարության մոդելը․ Մենուա Սողոմոնյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 22:56 10-06-2022
«Դեմոկրատիա բառը հունական իրականությունից է վերցրած և նշանակում է ժողովրդի իշխանություն։ Դեմոսի հասկացության ներքո հասկացվում է տնտեսապես ակտիվ, տնտեսական գործունեություն ծավալող մարդկանց իշխանություն։ Առևտրի հիման վրա առաջացած տնտեսական այդ կացութաձևի պայմաններում ստեղծված քաղաքական համակարգ էր ժողովրդավարությունը։ Այդ ժամանակ, երբ ձևավորվեց հին հունական պոլիսային համակարգը, Հայաստանը համարվում էր Արևելք։ Արևելքին այլ իրականություն էր բնորոշ, այստեղ տարածքային խնդիր չկար, բերրի հողերի խնդիր չկար, և տնտեսական կացութաձևը հետևյալն էր․ ինչ պետք էր, մշակում էին, հողից ստանում»։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցող քննարկման ժամանակ ասաց «5165» շարժման անդամ Մենուա Սողոմոնյանը՝ տալով դեմոկրատիայի մասին պարզաբանում։

«Ամենակարևոր խնդիրը, որ մենք մինչև այժմ չենք կարողացել ձևակերպել, մեր ժողովրդավարության մոդելն է, որը հարիր է էթիկային մեր հոգեկերտվածքին»։ Այս մասին «Ժողովրդավարության բաստիոնի փլատակները. կարգախոսային դեմոկրատիան ու իրական բռնատիրությունը» թեմայով քննարկման ժամանակ ասաց Սողոմոնյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։