«Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանը ձերբակալվել է
copy image url

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանը ձերբակալվել է

Ներքին 2 տարի առաջ - 19:08 10-06-2022
«Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանը ձերբակալվել է, նրա նկատմամբ կալանավորման միջնորդություն է ներկայացվել։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է պաշտպան Վահե Եփրիկյանը։

«Բագրատ Եսայանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում՝ ՀՀ քր. օրենսգրքի 38-225-րդ (զանգվածային անկարգություններ կազմակերպելուն հանցակցության) հոդվածի 2-րդ մասով և 164-րդ հոդվածի (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) 1-ին մասով։

Վերջինս ներկա պահին ձերբակալված է ու իր նկատմամբ հավանաբար այսօր ներկայացվելու է կալանքի միջնորդություն»,- գրել է Եփրիկյանը։

Ամենից շատ դիտված