30 մլրդ ՀՀ դրամ՝ Ապարանի Եղիպատրուշ բնակավայրում ճոպանուղի և հյուրանոցներ կառուցելու համար. Քերոբյանը նախագիծ է բերել ԱԺ

Ներքին 2 տարի առաջ - 16:48 10-06-2022
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է «Մայլեռ» ներդրումային ծրագրի շրջանակներում «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերությանը խաղատան լիցենզիա տրամադրելու մասին օրենքի նախագիծը.

«Մայլեռ» ներդրումային ծրագիր․ Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից հավանության արժանացած` 30 միլիարդ ՀՀ դրամի ներդրմամբ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնքի տարածքում 2080 (երկու հազար ութսուն) հեկտար ընդհանուր մակերեսով հողամասում լեռնային հանգստավայրի կառուցում, մասնավորապես՝ ճոպանուղու, հյուրանոցների եւ սահուղիների կառուցում ու շահագործում։ Ծրագրով նախատեսված ճոպանուղու եւ 2 հյուրանոցների շահագործման հանձնման պահից ընկերությունը կարող է դիմել լիցենզավորող մարմին՝ «խաղատների կազմակերպում» գործունեության լիցենզիա ստանալու նպատակով: Լիցենզիան տրամադրվում է «Լիցենզավորման մասին» օրենքի դրույթներին համապատասխան»,- ասաց Քերոբյանը։

Նախագիծը հավանության արժանացավ հանձնաժողովի անդամների կողմից։

Մանրամասն՝ տեսանյութում։