Դատախազությունից ասացին՝ բոլոր հիմքերը կան, որ Փաշինյանի դեմ գործը հարուցվի 299 հոդվածով․ Տոնոյան
copy image url

Դատախազությունից ասացին՝ բոլոր հիմքերը կան, որ Փաշինյանի դեմ գործը հարուցվի 299 հոդվածով․ Տոնոյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 16:42 10-06-2022
Այսօր 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները մամուլի ասուլիս են հրավիրել։

Ասուլիսի ընթացքում ելույթ ունեցավ «5165» շարժման նախագահ, 44-օրյա պատերազմում զոհված Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը․

«Բոլորը, ցանակացած պաշտոնյա՝ վարչապետից սկսած մինչև ամենացածր պաշտոնում գտնվողը, պետք է հաշվի առնեն, պետք է հասկանան, որ իրենք գործ ունեն մարդկանց հետ, որոնք վիրավոր հոգի ունեն և գտնվում են հոգեբանական սահմանայի եզրույթում։ Էլ չասեմ, որ ցանակցած պաշտոնյա պարտավոր է իրեն պահել, ինչպես պատշաճ է պաշտոնյային։
Այն օրը մենք չտեսանք այդպիսի պահվածք, խոսքի մեջ եղավ սադրիչ դրույթ, որի արդյունքում ծնողների հետ սկսվեց վիճաբանություն։

Հիմա մեր արդարացի պահանջն է, մենք ավել ոչինչ չեն պահանջում, քան մեր բարոյական և իրավական իրավունքն է, որովհետև այստեղ, բացի իրավականից, կա նաև բարոյական կողմը, որովհետև ծնողը պարտավոր է իր զոհված զավակի շիրիմին գնալ գոնե մեղավորներին պատժելու զգացողությամբ, և մենք ուղղակի պարտավոր ենք հետևողական լինելու, որպեսզի այս հարցը լուծվի հավուր պատշաճի, և մեղավորները գտնվեն։

Ես միշտ ասում եմ՝ եթե դուք վստահ եք, որ վարչապետը մեղավոր չէ, ապա ինչո՞ւ եք այդպես պաշտպանում իրեն։ Եթե ինքը մեղավոր չէ, ի սեր Աստծու, մենք մեղավորների ենք պահանջում, մենք չենք պահանջում, որ հենց վարչապետը լինի։ Մեր պահանջն է, որ այս պահին գործը փոխանցվի ԱԱԾ-ին, և այնտեղ քննություն կազմակերպվի։

Ես ինձ մոտ դատախազությունից թղթեր ունեմ, որտեղ ասվում է, որ առերևույթ բոլոր հիմքերը կան, որպեսզի գործը հարուցվի 299հոդվածով, այդ դեպքում ուղղակի հարց․ ինչո՞ւ չի հարուցվում, ո՞վ է խանգարում»։

Ամենից շատ դիտված