Եթե իրենց ծրագրերի մի մասը ասեր նախընտրական փուլում, առհասարակ խորհրդարանում չէին լինի․ Ավետիսյան

Տեսանյութ Ներքին 2 տարի առաջ - 11:19 10-06-2022
Եթե ինքը իր այսօրվա ծրագրերի մի մասը ասեր նախընտրական փուլում, իր քաղաքական ուժը ոչ միայն խորհրդարանում չէր լինի մեծամասնություն, այլ առհասարակ խորհրդարանում չէր լինի։ Այս մասին այսօր իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ ասաց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

«Նախ ուզում ենք արձանագրել, որ Փաշինյանը, երբ մասնակցում էր ընտրություններին, ակնհայտ սուտ խոստումներ էր տալիս։ Դա արտահայտվում էր նաև իր նախընտրական ծրագրով։ Ինքը երբեք չի ասել, որ Արցախը պատրաստվում է թողնել Ադրբեջանին կազմում, երբեք չի ասել, որ Հայաստանի շահերը զիջելով՝ մուրալու է խաղաղություն։ Ես վստահ եմ՝ եթե ինքը իր այսօրվա ծրագրերի մի մասը ասեր նախընտրական փուլում, իր քաղաքական ուժը ոչ միայն խորհրդարանում չէր լինի մեծամասնություն, այլ առհասարակ խորհրդարանում չէր լինի»։

Հիշեցնենք՝ «Դիմադրություն» շարժման անդամները վաղ առավոտյան հավաքվել էին Ֆրանսիայի հրապարակում։ Նրանք երթով քայլում են դեպի Բաղրամյան 26: Նշենք, որ այստեղ անցկացվում է ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը:

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին