Առանցքային դրույթ է, որ ԳՇ պետը դառնում է ՊՆ առաջին տեղակալ. Փաշինյանը՝ Պապիկյանին

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:32 09-06-2022
Կառավարության հերթական նիստում քննարկվում է «Պաշտպանության մասին օրենքում» փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագիծը։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ սույն օրենքով նորովի են շարադրվում պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունները, դրանցում առանձին սահմանվում են զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի ոլորտում իրավասությունները, ԱԽ կողմից ընդունվող մի շարք պլաններ ներառվում են ՊՆ պլանում։

«Առանձնահատուկ կարգավորումներ են կատարվում նաև պետական կառավարման համակարգը կանոնակարգող գործընթացում։ 2020 թվականին հայտարարված զորահավաքային զորակոչի վերլուծության արդյունքներով՝ ավելանում են ընտանեկան որոշակի պայմաններ ունենալու դեպքում զորահավաքային զորակոչը վերանայելու հիմքերը»։

Փաշինյանն ասաց, որ ամենակարևոր և առանցքային դրույթները երկուսն են, որ ԳՇ պետը դառնում է ՊՆ առաջին տեղակալ, և երկրորդ այն է, որ գնումների ամբողջ համակարգն իրականանում է ՊՆ-ի կողմից. «Այսինքն՝ ԳՇ-ն գնումներով չի զբաղվում, այլ բացառապես զբաղվում է իր գործառույթներով»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված