Հոլիվուդյան նախկին պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին նոր մեղադրանքներ են առաջադրվել, հայտնում է The Sun-ը։
Թագավորական դատախազությունը հայտնել է, որ Հարվի Վայնշտեյնին պաշտոնապես մեղադրանք կառաջադրվի սեռական ոտնձգության երկու դեպքի համար։
Դատախազությունը պնդում է, որ Վայնշտեյնը 1996 թ. օգոստոսին սեռական ոտնձգություններ է կատարել մի անանուն անգլուհու նկատմամբ:
Հանցագործության ապացույցները դատախազություն է ներկայացրել Լոնդոնի ոստիկանությունը։
2020 թվականին կինոպրոդյուսերը սեռական ոտնձգության գործով դատապարտվել է 23 տարվա ազատազրկման։