22 մլն 973 հազար դրամի երկու դրամաշնորհ ենք ստացել. Գրիգորյանը ներկայացնում է ՄԻՊ բյուջեի կատարողականը

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:54 08-06-2022
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը ներկայացրեց ՄԻՊ 2021 թվականի պետական բյուջեի կատարողականը։

Գրիգորյանի խոսքով՝ քննարկումը նվիրված է բյուջեի կատարողականի ամփոփմանը։ 2021 թվականի հաստատված բյուջեն երեք միջոցառումներով կազմել է 532 մլն 455 հազար դրամ։

«Պաշտպանի հաստատությունը երկու դրամաշնորհային ծրագիր է իրականացրել։ Առաջինը Բուլղարիայի հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրված դրամաշնորն է եղել, և երկրորդը ստացել ենք ՄԱԿ-ի կոնգրես ծրագրով, խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելմանը միտված ծրագիր է եղել։ Երկու դրամաշնորհները միասին 22 մլն 973 հազար դրամ են կազմել»։

Մանրամասն՝ տեսանյութում։