Առաջարկում ենք Վճռաբեկ դատարանի դատավորների դրույքաչափը հավելել 50 %-ով, իսկ ՍԴ բոլոր դատավորներինը՝ 80 %-ով․ փոխնախարար

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:49 08-06-2022
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է Կառավարության կողմից խորհրդարանին ներկայացված «Պետական պաշտոններ և պետական ծառայությունների պաշտոններ» զբաղեցնող մարդկանց վարձատրությունը, որը ներկայացնում է արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը։

Փոխնախարարի խոսքով՝ մասնավորապես ՍԴ դատավորների և Վճռաբեկ դատարանի դատավորների համար սահմանված վարձատրության չափը, որը այս օրենքով սահմանված է, չի համապատասխանում ՍԴ դատավորների և Վճռաբեկ դատարանի դատավորների վարձատրությանը և կարգավիճակին։

Անդրադառնալով գործառույթներին՝ նա ասաց, որ Վճռաբեկ դատարանն իրականացնում է կարևոր գործառույթ և զարգացնում է իրավական համակարգը, իսկ ՍԴ-ն որոշում է կարևոր սահմանդրական օրենքների ճակատագրեր։

«Վճռաբեկ դատարանի դատավորներին առաջարկվում է սահմանել հավելում՝ պաշտոնական դրույքաչափի 50 %-ի չափով, իսկ ՍԴ բոլոր դատավորների համար՝ հավելավճարի չափը սահմանել ֆիքսված դրույքաչափի 80 % չափով»։

Հիշեցնենք, որ Կառավարության նիստում արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը ներկայացրել էր նախագիծը, որը կառավարության անդամների կողմից արժանացել էր հավանության։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին