Վոլոդինը նիստից անմիջապես հետո մեկնել է Հայաստանից․ Հրապարակ
copy image url

Վոլոդինը նիստից անմիջապես հետո մեկնել է Հայաստանից․ Հրապարակ

Մամուլ 2 տարի առաջ - 08:15 08-06-2022
«Հրապարակ» թերթը գրում է․

«ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունները, ինչպես հայտնի է, գրություն էին հղել նախօրեին Հայաստանում ՀԱՊԿ խորհրդի նիստը նախագահող Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին՝ տեղեկացնելով, որ նպատակահարմար չեն համարում մասնակցել այդ նիստին։ Նամակում հույս են հայտնել, որ հնարավոր կլինի կազմակերպել հանդիպումներ ՀԱՊԿ անդամ պետությունների պատվիրակների եւ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելու օրակարգային հարցերի շուրջ Հայաստանի ընդդիմության մոտեցումները։
Երեկ ողջ օրը իշխանական շրջանակները եւ լրատվամիջոցները լուրեր էին տարածում, թե Վոլոդինը մերժել է ընդդիմադիրներին։
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը երեկ մեր լրագրողին ասել է, որ իրենք Վոլոդինին ուղղված նամակում ընդամենը «պատրաստակամություն են հայտնել» հանդիպման վերաբերյալ եւ որեւէ պատասխան չեն ստացել, որովհետեւ, պատգամավորի տեղեկություններով, Վոլոդինը նիստից անմիջապես հետո մեկնել է Հայաստանից»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ