Ռուսաստանը ոչնչացրել է ուկրաինական հացահատիկի՝ մեծությամբ երկրորդ տերմինալը Նիկոլաև քաղաքում, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«Նման հաղորդագրությունների լույսի ներքո ապատեղեկատվությունը, որը տարածվում է Պուտինի կողմից մեղադրանքը իրենից շեղելու նպատակով, դառնում է ավելի ցինիկ»,- հավելել է նա։
Բորելը առաջին արևմտյան քաղաքական գործիչը չէ, որը Ռուսաստանից պահանջում է վերջ տալ, այսպես կոչված, «հացահատիկային շրջափակմանը»:
Երեկ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը Ռուսաստանին մեղադրել է աշխարհին պարենային շանտաժի ենթարկելու մեջ։ Նրա խոսքով, Մոսկվան ռմբակոծում է ուկրաինական հացահատիկի ամբարները, թույլ չի տալիս ցանել Ուկրաինայի տարածքի մեծ հատվածներում, հացահատիկ է գողանում օկուպացված տարածքներից, ինչպես նաև փորձում է պատերազմի պատճառով զարգացող երկրներում հասունացող պարենային ճգնաժամը որպես զենք օգտագործել։