Ուկրաինայում ոչնչացվել են հացահատիկի պահեստներ. Reuters
copy image url

Ուկրաինայում ոչնչացվել են հացահատիկի պահեստներ. Reuters

Արտաքին 3 տարի առաջ - 16:42 01-04-2022
Ռուսական ներխուժման սկզբից ի վեր Ուկրաինայում վնասվել են հացահատիկի մի քանի պահեստներ. այս մասին են վկայում ԱՄՆ իշխանությունների արած լուսանկարները, որոնց հետ ծանոթացել է Reuters գործակալությունը:

Երկու սև և սպիտակ լուսանկարներում երևում են երկար ուղղանկյուն շենքեր երկրի արևելքում, որոնք հունվարի դրությամբ անձեռնմխելի էին, իսկ մարտին արդեն՝ վնասված տանիքներով և, այսպես կոչված, «հարվածային խառնարաններով»:

Ամերիկացի պաշտոնյայի խոսքով, որի հետ զրուցել է գործակալությունը, ԱՄՆ-ը տեղեկատվություն ունի, որ ռուսական զինվորականները հարվածներ են հասցնում Ուկրաինայի արևելյան մասում հացահատիկի պահեստներին:

«Մարտի վերջի դրությամբ նման գրոհների հետևանքով վնասվել է առնվազն վեց պահեստ»,- հայտնել է Reuters-ի զրուցակիցը։