«Բերետի» կողմից քաղաքացու ձեռքը կոտրելու գործով առաջընթաց կա. Ռուբեն Մելիքյան
copy image url

«Բերետի» կողմից քաղաքացու ձեռքը կոտրելու գործով առաջընթաց կա. Ռուբեն Մելիքյան

Ներքին 2 տարի առաջ - 14:51 07-06-2022
Կա առաջընթաց բերետի կողմից քաղաքացու ձեռքը կոտրելու գործով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:

Նա նաեւ հավելել է. «Մայիսի 17-ի՝ Տերյան փողոցի միջադեպի քննությունը, ճիշտ է, դանդաղ, բայց լրջորեն առաջ է գնացել: Մայիսի 30-ին Հակակոռուպցիոն կոմիտեում քրգործ է հարուցվել 309-ի 2-րդ մասով (2-6 տարի), իսկ քննիչը հայտնաբերել է տեսանյութեր, որոնցից մեկում ամեն ինչ հստակ երևում է։

Ակնկալում եմ, որ մոտ օրերս կլինի վայրագություն կատարած առաջին «բերետի» ձերբակալությունը»։

Ամենից շատ դիտված