Ժողովրդավարությունից ունենք այնպիսի նահանջ, որը տանում է դեպի բռնապետություն. Արամ Վարդևանյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:33 05-06-2022
«Freedom house-ը ՀՀ-ում տեղի ունեցող իրավական գործընթացների վերաբերյալ իրադարձությունները բնութագրում է որպես քաղաքականացված»։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում «Ինչպիսի Հայաստանի համար ենք պայքարում» քննարկման ընթացքում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդրանյանը։

Վարդևանյանի խոսքով՝ ժողովրդավարությունից ունենք այնպիսի նահանջ, որը տանում է դեպի բռնապետություն։

«Այն պահից սկսած, երբ դատական իշխանությունը մեզ մոտ վերածվում է ոչ թե ահկախ մի մարմնի, այլ գործադիր իշխանության կամքը սպասարկող մի մարմնի, մենք ունենում ենք այսպիսի նահանջ՝ ժողովրդավարության տեսանկյունից։ Այս խնդիրն, իսարկե, նախկինում էլ է եղել։ Դատական համակարգն էվոլյուցիորն ճանապարհով զարգացել է, իսկ օրվա իշխանությունն ուներ հնարավորություն, որ դատական համակարգը վերջնականապես զարգանար։ Երբ իշխանությունն ընդունում է, որ դատական համակարգը իր համար վերահսկելի չէ, և դա ներկայացնում է որպես ձեռքբերում՝ այդ ժամանակ անցում ես կատարում ժողովրդավարական արժեքների իրական ամրապնդման»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի