«Չգիտեմ՝ մարդիկ այստեղ ինչի են սովոր». 0։9 հաշվով պարտված մարզչի հեգնանքը
copy image url

«Չգիտեմ՝ մարդիկ այստեղ ինչի են սովոր». 0։9 հաշվով պարտված մարզչի հեգնանքը

Սպորտ 2 տարի առաջ - 15:35 04-06-2022
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն այսօր՝ հունիսի 4-ին, սկսում է պայքարը Ազգերի լիգայի նոր խաղարկությունում, որտեղ ընդգրկված է B դիվիզիոնում։

Հանդիպման նախօրեն կայացել է Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի մամուլի ասուլիսը։ Ցավոք, այն պահին, երբ հայկական ֆուտբոլային ընտանիքը պետք է համախմբվի, մարզչի կողմից գալիս են անառողջ ազդակներ...

Մասնավորապես, իսպանացի մարզիչը, խոսելով իր Նորվեգիայի հավաքականից 0։9 հաշվով պարտությությունից հետո իր աշխատանքը շարունակելու մասին, ասել է.

«Գոյություն ունի պայմանագիր, որը պետք է հարգել։ Իմ երկրում մարդիկ սովոր են հարգել պայմանագիրը և աշխատել մինչև վերջ։ Ես չգիտեմ՝ ինչպե՞ս են այստեղ մարդիկ վարվում և ինչի են սովոր»։

Պարզապես զարմանալի է, թե ինչ հարգանքի մասին է խոսում մարզիչը, ում գլխավորությամբ մեր ֆուտբոլի գլխավոր թիմը կրել է իր պատմության ամենախոշոր հաշվով պարտությունը։ Նրա ընկերոջ՝ Անտոնիո Ֆլորեսի գլխավորությամբ, 2 տարի առաջ Հայաստանի երիտասարդական հավաքականը Շվեդիայի տարիքակիցներին պարտվել է 0։10 հաշվով...