Ծանրամարտ. Դավիթ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Արա Աղանյանը՝ փոխչեմպիոն
copy image url

Ծանրամարտ. Դավիթ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Արա Աղանյանը՝ փոխչեմպիոն

Սպորտ 2 տարի առաջ - 13:01 04-06-2022
Տիրանայում ընթանում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ Կարևորագույն ստուգատեսում Հայաստանը երկրորդ ոսկե մեդալն է նվաճել։

96 կգ քաշային կարգում փայլուն հանդես եկավ Դավիթ Հովհաննիսյանը։ Հայ ծանրորդը երկամարտի 377 կգ արդյունքով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։ Դավիթը պոկեց 171 կգ՝ նվաճելով փոքր ոսկե մեդալ։ Հրում վարժությունում նա 206 կգ-ով արժանացավ փոքր բրոնզե մեդալի։

Հովհաննիսյանի հետ համառ պայքար էր մղում Արա Աղանյանը, ով երկամարտի 2 կգ պակաս արդյունքով դարձավ փոխչեմպիոն։ Արան 170 կգ արդյունքով փոքր արծաթե մեդալ ամրագրեց, իսկ հրեց 205 կգ կշռող ծանրաձողը։

Հիշեցնենք, որ Եվրոպայի չեմպիոն էր հռչակվել նաև 86 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը։