Առուշ Առուշանյանի դեմ ցուցմունքներ համակարգողը ԱԺ-ում աշխատանքի է անցել․ Հրապարակ
copy image url

Առուշ Առուշանյանի դեմ ցուցմունքներ համակարգողը ԱԺ-ում աշխատանքի է անցել․ Հրապարակ

Մամուլ 2 տարի առաջ - 08:02 04-06-2022
«Հրապարակ» թերթը գրում է․

«ՔՊ-ական Ներսես Խաչատրյանը հանրությանը հայտնի դարձավ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի դեմ կարած գործից։ Մասնավորապես, նրա ջանքերով էր, որ մի քանի գորիսեցի կեղծ ցուցմունքներ էին տվել Առուշանյանի դեմ, հետո նրանցից մեկը դատարանում խոստովանեց․ «Ներսեսը խելքներս կերավ, մեզ գցեց սրա մեջ»։ Խաչատրյանը վերջերս հաճախ է լինում ԱԺ-ում։

Տեղեկություններ կան, որ նա ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանի օգնական է նշանակվել։ Մեր զանգերին Ներսես Խաչատրյանը չպատասխանեց։ Պարզվեց՝ օգնականը նաեւ գրասենյակ ունի, որի մասին տեղեկացանք ՔՊ-ական շրջանակներից։ Փորձեցինք այդ գրասենյակից պարզել, թե ինչու է Խաչատրյանը հաճախ լինում խորհրդարանում, նշանակվե՞լ է արդյոք պատգամավորի օգնական, թե՞ այլ պաշտոն ունի։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։