ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի հետախուզությունը պարզել է, որ Հյուսիսային Կորեան զինում է իր հյուսիս-արևելյան փորձադաշտը հերթական միջուկային փորձարկման համար: ԱՄՆ-ն, Հարավային Կորեան և Ճապոնիան «պատրաստվում են հնարավոր անկանխատեսելի դեպքերին»: Այս մասին Սեուլում գործընկերների հետ եռակողմ հանդիպման ժամանակ հայտարարել է Հյուսիսային Կորեայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սուն Կիմը։
«Ըստ Միացյալ Նահանգների՝ ԿԺԴՀ-ն պատրաստվում է իր յոթերորդ միջուկային փորձարկումն իրականացնել Պունգերի փորձադաշտում: Այս տեղեկությունը համապատասխանում է ԿԺԴՀ-ի վերջին հրապարակային հայտարարություններին»,- ասել է Սուն Կիմը:
Հյուսիսային Կորեան 2022 թվականին իրականացրել է 17 հրթիռային փորձարկում, այդ թվում՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների: Փորձարկումների այս ալիքը և միջուկային պայթյունների հնարավոր նախապատրաստությունները, հանդիպման մեկ այլ մասնակցի՝ Ճապոնիայի ներկայացուցիչ Ֆունակոշի Տակեհիրոյի խոսքով, ընդգծում են միջազգային ավելի վճռական արձագանքի անհրաժեշտությունը։