«Նոր ես նայում էի մեր ոստիկաններին։ Նույն այն տղաներն են, ում ես տեսել եմ ռազմաճակատում, ես ոչ թե իմ մասին եմ ասում, այլ ուզում եմ ձեր մասին ասել։ 1994 թ․ ապրիլ ամսին Աշտարակի շրջանի Կոշ գյուղից Ռոբերտին բերեցին՝ ծանր վիրավորված, վիրահատեցի, վիրահատության կեսին անեսթեզիոլոգն ասաց՝ արյան կարիք կա, երկրորդ խումբ դրական է պետք, դուրս եմ եկել, արյուն եմ տվել, նորից եկել վիրահատությունը շարունակել եմ»։
Այս մասին բողոքի ակցիայի ժամանակ ասաց դաշնակցական բժիշկ Տարոն Տոնոյանը։
«Սիրելի՛ ոստիկաններ, մենք դառը պարտություն ենք կրել։ Պարտությունը անտեր է, բայց հիմա մենք հնարավորություն ունենք մեր մեջքը շտկելու, հաղթանակելու, բայց ճանապարհը միակն է՝ պարտություն կրած հրամանատարը չի կարող զորքը առաջնորդել։ Մեկ վարկյան առաջ պետք է պրծնենք Նիկոլից»,- ասաց Տոնոյանը։
Տեսանյութը՝ քիչ անց։