Փաստեք, որ ուզում եք՝ պետականություն ունենանք, փաստեք, որ դուք հայ ժողովրդի թշնամիները չեք․ Սաղաթելյանը՝ իշխանությանը

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:57 03-06-2022
Ֆրանսիայի հրապարակում շարունակվում է ընդդիմության հանրահավաքը։ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն իր ելույթում ասաց, որ արդեն մեկ ամսից ավել է՝ մի ընտանիք դարձած՝ մի շարք հաջողություններ են արձանագրել։

«Այդ ամենը դեռ բավարար չէ, և այդ ամենը դեռ անշրջելի չէ, քանի որ երկրի ղեկին հայտնված են դավաճաններ։ Այսօր տեղի ունեցածին ևս ուզում եմ անդրադառնալ։ Խորհրդարան ներկայացրեցինք մի փաստաթուղթ, որտեղ արտացոլված են հայ ժողովրդի կենսական շահերը ներկայացնող մինիմալ սկզբունքները և պահանջները։ Հերթական շանսը տվեցինք իշխող ուժին, որպեսզի հասկանա, որ ժողովուրդն իրեն թույլ չի տալու, որ երկիրը տանի նոր կապիտուլյացիայի։ Այդ փաստաթղթում ո՛չ հրաժարականի պահանջ կար, ո՛չ էլ երկրի ներքաղաքական հարցերին անդրադարձ։ Փաստաթուղթը ամբողջությամբ նվիրված էր Արցախի և ՀՀ անվտանգությանը։ Ասում էինք ընդամենը, որ եկեք, փաստեք, որ չեք ուզում, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում։ Եկեք, փաստեք, որ ուզում ենք, որ մենք պետականություն ունենանք։ Եկեք փաստեք, որ դուք հայ ժողովրդի թշնամիները չեք։ Ընդամենը այդ հարցի պատասխանն էինք ուզում»։

Մանրամասն՝ տեսանյութում։



Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում