Եվրախորհրդարանը հաջորդ շաբաթ լիագումար նիստի օրակարգ է մտցրել Վրաստանում ԶԼՄ-ների իրավունքների խախտման հարցը, գրում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։
«Վրաստանում ԶԼՄ-ների ազատության և լրագրողների անվտանգության խախտումները» բանաձևը քննարկման է դրվելու հունիսի 8-ին, որի քվեարկությունը տեղի կունենա հաջորդ օրը։
Վրացական ԶԼՄ-ները նշում են, որ երկիրն այս օրերին սպասում է Եվրահանձնաժողովի պատասխանին ԵՄ-ին անդամակցելու հայտի վերաբերյալ։ Եվրախորհրդարանն այս հարցում որոշումներ կայացնող մարմին չէ, սակայն նրա գնահատականները կարևոր են ԵՄ-ում Վրաստանի նկատմամբ ընդհանուր վերաբերմունքի համար։