Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ԱԺ արտահերթ նիստ են հրավիրել։ Խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները նիստը նախաձեռնել են հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը քննարկելու նպատակով։ Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարել է՝ չի տրվելու ընդդիմության քաղաքական շանտաժին և չի մասնակցելու ԱԺ արտահերթ նիստին։