Լուսաձայնային նռնակներ՝ Ազգային ժողովի շենքի դիմաց. Armlur.am
copy image url

Լուսաձայնային նռնակներ՝ Ազգային ժողովի շենքի դիմաց. Armlur.am

Ներքին 2 տարի առաջ - 16:01 03-06-2022
ArmLur.am-ի թղթակիցը ֆիքսել է, որ Ազգային ժողովի այգում կրկին լուսաձայնային նռնակներ են տեղադրվել, իսկ ներսում էլ ուժեղացված հսկողություն է:

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 16։00-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նիստ, օրակարգում է ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացրած նախագիծը՝ «Ազգային ժողովի հայտարարությունը հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ»։ Հիմնական զեկուցողն է լինելու «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանը։

ՔՊ-ն հայտարարել է, որ նիստին չի մասնակցելու։

Ամենից շատ դիտված