Ազգային ժողովի դիմաց բախվել են Toyota-ները. կա վիրավոր. shamshyan.com
copy image url

Ազգային ժողովի դիմաց բախվել են Toyota-ները. կա վիրավոր. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 09:38 03-01-2024
Հունվարի 1-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։15-ի սահմաններում Բաղրամյան պողոտա, Դեմիրճյան և Կապուտիկյան փողոցների խաչմերուկում՝ Ազգային ժողովի դիմաց, բախվել են Երևանի բնակիչ 23-ամյա Թաթուլ Թովմասյանի վարած Toyota մակնիշի և Վայոց ձորի մարզի բնակիչ 33-ամյա Արտեմ Ստեփանյանի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով Toyota-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկը կոտրել է երթևեկությունը կարգավորող լուսակիրն ու ցուցանակը, իսկ մինչ կժամանեին պարեկները, Toyota-ի վրայից համարանիշները հանել էին, սակայն երբ ժամանեցին պարեկները, համարանիշները խելոք դրեցին տեղը։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվելէ քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված