Արցախն անլրջացնում է ընդդիմության նախաձեռնությունը
copy image url

Արցախն անլրջացնում է ընդդիմության նախաձեռնությունը

Միտք Ներքին 2 տարի առաջ - 14:37 03-06-2022
Արցախի իշխանությունները չեն լիազորում ՀՀ իշխանություններին՝ որոշելու Արցախի ճակատագիրը։ «Տասնամյակներ շարունակ զրկանքների ու տառապանքների հիմնական կրողը Արցախի ժողովուրդն է, և մեր ճակատագիրը որոշելու լիազորություն որևէ մեկին չենք տվել»։ Այս մասին հունիսի 1-ին Կիպրոսում ասել է Արցախի ԱԺ նախագահը Կիպրոսի Հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդի հետ հանդիպման ժամանակ։ Այս հայտարարությամբ՝ Արցախի իշխանությունը ակնարկում է, որ նաև ՀՀ իշխանություններին չի լիազորում հանդես գալ Արցախի ժողովրդի անունից։ Արցախի ԱԺ նախագահը նաև ընդգծում է՝ «Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում և դրա շուրջ ցանկացած քննարկում մեզ համար անընդունելի է։ Դա մեր կարմիր գիծն է»։

Հայ-ադրբեջանական բանակցությունների ամենագլխավոր թեման Արցախի հարցն է։ Արցախի իշխանությունը, ոչ ոքի լիազորություն չտալով, լեգիտիմության դեֆիցիտ է ստեղծում։ Եթե բանակցողները խաղաղության պայմանագիր ստորագրեն, ապա այն լեգիտիմ չի լինի, քանի որ Արցախը ոչ ոքի լիազորություն չի տվել։ Եթե բանակցային գործընթացում ՀՀ իշխանությունը հարկադրված զիջումներ անի, ապա արցախցիները չեն ճանաչի դրանք։ Այս հիմքով ՀՀ վաղվա իշխանությունը կարող է վերստին բարձրացնել Արցախի ազատության հարցը։ Հետևաբար՝ Արցախի դիրքորոշումն ապագայամետ նպատակ է հետապնդում և իրականության հետ կապ չունի։

Առաջին հայացքից՝ Արցախի և ՀՀ ԱԺ ընդդիմության դիրքորոշումները նույնական են։ Սակայն Արցախի դիրքորոշումը գործնականում անլրջացրել էր հունիսի 3-ին ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու ընդդիմության նախաձեռնությունը։ Նույնիսկ եթե ՀՀ ԱԺ-ն հայտարարի, որ «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում», միևնույն է՝ ՀՀ բանագնացները չեն կարող հայ-ադրբեջանական բանակցություններում քննարկել Արցախի ճակատագիրը, առավել ևս՝ պնդել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, քանի որ Արցախի իշխանությունները Արցախի հարցը քննարկելու լիազորություն ոչ ոքի չեն տվել, այդ թվում՝ ՀՀ իշխանություններին։

Կասկած կա՝ իբր Արցախի իշխանությունների դիրքորոշումը թելադրված է ՌԴ-ի կողմից։ ՌԴ-ն Արցախում մնալու և տնօրինելու անթաքույց ցանկություն ունի։ Իսկ խաղաղության պայմանագրով նախատեսվելու է Արցախում ՄԱԿ-ի խաղաղապահներ տեղակայել։ Հետևաբար՝ ՌԴ-ն Արցախի միջոցով փորձելու էր ձգձգել բանակցային գործընթացը, որից դուրս է մղվել ուկրաինա-ռուսական պատերազմի և ՌԴ-ի նկատմամբ միջազգային պատժամիջոցների հետևանքով։ Կարճ ասած՝ Արցախը ՀՀ բանագանցներին լիազորություն չի տալիս, որ բանակցությունները ձգձվեն։ Ինչքան շատ ձգձգվեն, ՌԴ-ն այնքան երկար կմնա Արցախում, իսկ ացախահայությունը համբերությամբ կսպասի միջազգային հանրության կողմից Արցախի ճանաչմանը։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում