Արմեն Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է գերիների վերադարձի հարցը
copy image url

Արմեն Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է գերիների վերադարձի հարցը

Ներքին 2 տարի առաջ - 13:26 03-06-2022
Հունիսի 3-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը բարձր է գնահատել ԵՄ-ի դերակատարությունը:

Կողմերը հատուկ անդրադարձ են կատարել առկա հումանիտար խնդիրներին, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման խնդրին:

Ամենից շատ դիտված