Ամբողջությամբ արդարացված մեր որոշումը «Ազատություն» ռադիոկայանի ռեպորտաժի մեկնաբանություններում քննադատվում է. Զ. Բաթոյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:28 03-06-2022
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում է 2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը։

Անդրադառնալով միասնական սոցիալական ծառայությանը՝ ՔՊ-ական պատգամավոր Զարուհի Բաթոյանն ասաց, որ Դեբեդ նետված երեխայի դեպքում կա այս պահի դրությամբ մի դեպք, երբ խնամակալության և հոգաբարձության մարմինը կայացրել է որոշում, որը շարքային քաղաքացու համար շատ վտանգավոր և անտրամաբանական է։

«Մենք դա տեսնում ենք «Ազատություն» ռադիոկայանի ռեպորտաժի տակ՝ լուրջ մեկնաբանությունները կարդալով։ Հարյուրավոր, հազարավոր մեկնաբանություններ քննադատում են այդ որոշումը, որն ամբողջությամբ արդարացված է»։

Համայնքները, ըստ Բաթոյանի, երկար տարիներ խնդրի լուծումը տեսել են կենտրոնական կառավարման համակարգում. «Շատ-շատ համայնքներում ասում են, որ միասնական սոցիալական ծառայությունը բա ինչի՞ համար է ստեղծվել։ Ես ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել, որ միասնական սոցիալական ծրագրի գործառույթը դա չէ, այլ աջակցելն է, իսկ ամբողջ պատասխանատվությունը կրում է համայնքը։ Այն պետք է ունենա իր սոցիալական աշխատողը, և մենք անընդհատ պետք է ավելացնենք սոցիալական աշխատողների թիվը հատկապես խոշորացված համայնքներում»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին