Վարչապետի աշխատակազմն այն քիչ գերատեսչություններից է, որ ծրագրերի համար քիչ գումար է օգտագործել. Ա. Հարությունյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:57 02-06-2022
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում է 2021 թվականի բյուջեի կատարողականը: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն իր զեկույցում նշեց, որ 11 ծրագրի համար ունեցել են 27, 6 մլրդ դրամ.

«Երբեմն ունենում ենք ծրագրեր, որոնք բովանդակային առումով աշխատակազմի հետ չեն համընկնում, և մենք դրա նկատմամբ վերահսկողության խնդիր ենք ունենում։ Վարչապետի աշխատակազմն այն քիչ գերատեսչություններից է, որ սահմանված չափաքանակից ավելի քիչ է օգտագործել, ոչ թե նրա համար, որ ծրագրեր չենք իրականացրել, այլ մի բան էլ ավել, միայն մենք ենք կարողացել օպտիմալացում իրականացնել։ Ավտոպարկի օպտիմալացման առումով էլի ունենք որոշակի նախաձեռնություններ՝ ծախսը նվազեցնելու համար»։

Մանրամասն՝ տեսանյութում։


Ամենից շատ դիտված