Հուլիսի 1-ից բժշկական կենտրոններում ծառայություններից օգտվելու համար ամբողջովին անկանխիկ վճարային համակարգ կգործի. Ավանեսյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:15 02-06-2022
Կառավարության հերթական նիստում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կա արդեն իսկ ընդունված օրենք, որով անկանխիկ արված առևտի 10 %-ի չափով բոլոր թոշակառուները և նպաստառուները կստանան հետվճարում, այսինքն՝ այդքան գումար հետ կնստի իրենց քարտերին։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հավելեց, որ հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում բժշկական կենտրոններում ծառայությունների օգտվելու համար ամբողջովին անկանխիկ վճարային համակարգ, և այս առումով էլ ոլորտը քայլ է կատարում թափանցիկության և կանխիկի կրճատման առումով։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ 2018 թվականից հետո առողջապահական կենտրոնների շրջանառության ծավալները էականորեն մեծացել են, և սովորական ուղեծրից դուրս գալն այդքան էլ հաճելի չէ, և սա իրենց քաղաքական կամքն ու վճռականությունն է։

«Կանխիկի շրջանառության կրճատումն ունի ուղիղ տնտեսական անվտանգության ապահովման շատ կարևոր էֆեկտ»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված