Ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ անցկացվեց «Ֆինալիսիմա»՝ Եվրոպայի չեմպիոնի և Կոպա Ամերիկայի հաղթողի միջև։ 1985 և 1993 թվականներին կայացել է Արտեմիո Ֆրանկիի գավաթ և այս մրցավեճը կարելի է համարել իրավահաջորդը։
«Ուեմբլի» մարզադաշտում մրցեցին Եվրո-2020-ի չեմպիոն Իտալիայի և Կոպա Ամերիկայի 2021 թվականի խաղարկության հաղթող Արգենտինայի հավաքականները։
Արգենտինացիները հաղթեցին 3։0 հաշվով։ Հանդիպման 28-րդ րոպեին Լիոնել Մեսսիի փոխանցումից հետո գոլի հեղինակ է դարձել Լաուտարո Մարտինեսը։ Առաջին խաղակեսին ավելացված առաջին րոպեին Անխել դի Մարիան գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել՝ Ջանլուիջի Դոնարումայի գլխավերևով գնդակն ուղարկելով դարպասը։ Հանդիպման ավելացված ժամանակում Մեսսին դարձյալ արդյունավետ փոխանցման հեղինակ է դարձել․ վերջնարդյունքը ձևակերպել է Պաուլո Դիբալան։
Լիոնել Սկալոնիի գլխավորությամբ «Ալբիսելեստեն» նվաճեց Ֆինալիսիմա-2022-ի գավաթը։