ԱԱ-2022․ Պորտուգալիայի հավաքականը գոլառատ խաղում հաղթեց Գանայի ընտրանուն
copy image url

ԱԱ-2022․ Պորտուգալիայի հավաքականը գոլառատ խաղում հաղթեց Գանայի ընտրանուն

Սպորտ 2 տարի առաջ - 21:58 24-11-2022
ԱԱ-2022-ի առաջին տուրը մոտենում է ավարտին։

H խմբի մեկնարկային տուրում մրցեցին Պորտուգալիայի և Գանայի հավաքականները։ Պորտուգալացիները հաղթեցին 3։2 հաշվով։

Առաջին խաղակեսը գոլազուրկ ավարտ է ունեցել։ Հանդիպման 65-րդ րոպեին 11-մետրանոց է նշանակվել գանացիների դարպասին։ Կրիշտիանու Ռոնալդուն դիպուկ հարվածով բացել է գոլերի հաշիվն ընթացիկ Մունդիալում։ Գոլի տեսանյութը՝ այստեղ։

73-րդ րոպեին Անդրե Այուն հավասարեցրել է հաշիվը։ Այնուհետև Ժոաո Ֆելիշը և Ռաֆայել Լեաուն առաջ են մղել իրենց հավաքականին։ Հանդիպման նախավերջին րոպեին գանացի հարձակվող Օսման Բուկարին կրճատել է հաշվի տարբերությունը։

Այսպիսով, առաջին տուրից հետո Պորտուգալիայի ընտրանին գլխավորեց խումբը։