Փաշինյանի կողմից պետական դավաճանություն կատարելու բողոքի քննության նիստը ցուցակում չկար
copy image url

Փաշինյանի կողմից պետական դավաճանություն կատարելու բողոքի քննության նիստը ցուցակում չկար

Ներքին 2 տարի առաջ - 13:32 01-06-2022
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում լսվելու է Նիկոլ Փաշինյանի կողմից առերևույթ պետական դավաճանություն կատարելու հատկանիշով քրեական գործ հարուցելու մասին հաղորդմանը պատշաճ ընթացք չտալու մասին վերաքննիչ բողոքը։ Այս գործընթացում որպես տուժող կողմ են ներգրավված 44-օրյա պատերազմում զոհված տղաների ծնողներն ու հարազատները։

Չնայած անցած դատական նիստին ասվել էր, որ այսօր պետք է շարունակվեր դատական նիստը, բայց դատավոր Կարեն Բիշարյանի դատական նիստերի ցուցակում այսօրվա այս դատական նիստի մասին տեղեկություն չկա։ Ցուցակում նշված բոլոր դատական նիստերը անհետաձգելի են, բայց Նիկոլ Փաշինյանի կողմից առերևույթ պետական դավաճանություն կատարելու հատկանիշով քրեական գործ հարուցելու մասին հաղորդմանը պատշաճ ընթացք չտալու մասին վերաքննիչ բողոքը քննությունը ժամանակացույցում նշված չէ։